Յայա Տուրեն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում

Յայա Տուրեն կհեռանա բելգիական «Ստանդարտ Լիեժի» մարզչի օգնականի պաշտոնից։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կոտդիվուարցին կմիանա Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբին, ով ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի հավաքականը։

Հիշեցնենք, որ Յայա Տուրեն Մանչինիի գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։