Ստեֆանո Պիոլի․ «Բոլորդ գիտեք, որ ես նրան շատ եմ հարգում»

«Ուդինեզեի» դեմ խաղից առաջ ակումբի մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է Զլատան Իբրահիմովիչի՝ մարզչական շտաբը գլխավորելու մասին հարցերին։ Նմանատիպ լուրեր ի հայտ եկան նախորդ շաբաթվա ընթացքում։ Պիոլին ասել է, որ պատրաստ է աշխատել նախկին հարձակվողի հետ:

«Եթե ակումբը և Զլատանը որոշեն վերսկսել համագործակցությունը, ապա բարի գալուստ: Բոլորդ գիտեք, որ ես նրան շատ եմ հարգում։ Դա ինձ համար խնդիր չի լինի»,- Պիոլիի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։

«Ուդինեզեի» հետ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին։