«Նյուքասլի» սպորտային տնօրեն․ «Գործող կանոնակարգն ասում է, որ ոչինչ չի կարող խանգարել դրան»

«Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կան հանգամանքներ, որոնք կարող են խանգարել «կաչաղակներին» Սաուդյան Արաբիայի ակումբներից ֆուտբոլիստներ ձեռք բերել:

«Ներկայումս նման կանոններ չկան։ Գործող կանոնակարգն ասում է, որ ոչինչ չի կարող խանգարել դրան։ Բայց հավանական է, որ տարբեր կազմակերպություններ կուսումնասիրեն այդ և կապահովեն, որ ֆուտբոլիստները ձեռք բերվեն արդար շուկայական արժեքով:

Այս պրակտիկան գոյություն ունի բավականին երկար ժամանակ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Էշվորթի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։