Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը, եթե Էրիկ Տեն Հագը հեռացվի աշխատանքից։
«Ես մտադիր չեմ մեկնաբանել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին լուրերը: Ես իմ ապագայի տեսլականն ունեմ, բայց հիմա դրա մասին չեմ խոսի։
Այս պահին դրա ժամանակը չէ, ես ձեզ կտեղեկացնեմ մրցաշրջանի ավարտին։ Չեմ կարող կանխատեսել, քանի որ դա կախված է թիմի արդյունքներից և շատ այլ գործոններից»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։