Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընտրել է այն ֆուտբոլիստին, ում կգնեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը ձախողվելու դեպքում։ Ինչպես հայտնում է Bild-ը, «Լոս Բլանկոները» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալայով։ Նա Մբապպեի գլխավոր այլընտրանքն է։
20-ամյա գերմանացին պայմանագիր ունի «Բավարիայի» հետ մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ջամալը 6 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։