«Նյուքասլը» նախատեսում է ակումբի սեփական մարզադաշտը

«Նյուքասլը» նախատեսում է ընդլայնել ակումբի սեփական մարզադաշտը՝ «Սենթ Ջեյմս Պարկը»՝ ավելացնելով nնստատեղերի քանակը 52.000-ից մինչև 60.000:

Ինչպես հայտնում է Football Insider-ը, «կաչաղակների» ղեկավարությունը կանգնած է փաստի առաջ, քանի որ պահանջարկի ավելացման պատճառով երկրպագուները վաճառել են բոլոր աբոնեմենտները, իսկ նորերը չեն կարողանում գնել դրանք։

Հենց հիմա ակումբը փնտրում է շինարարական ընկերություն, որը կարող է ընդլայնել տնային մարզադաշտը: Այնուամենայնիվ, շինարարության պլանավորման գործընթացը դեռ վաղ փուլում է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից «Նյուքասլը» 20 տարվա մեջ առաջին անգամ է խաղում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում և լավ է հանդես գալիս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: Այժմ նրանք ունեն 17 միավոր և վեցերորդ տեղ: