«Մանչեսթեր Սիթիի» պատմության վատագույն տրանսֆերների տասնյակը

FourFourTwo պորտալի վերլուծաբանները ներկայացրել են «Մանչեսթեր Սիթիի» պատմության վատագույն տրանսֆերների ցուցակը։ Դրանում առաջին տեղը զբաղեցրել է Էլյակիմ Մանգալան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վիլֆրիդ Բոնին, իսկ երրորդը՝ Ջեք Ռոդվելը։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Բենջանի Մվարուվարին, Ժոն, Բենջամին Մենդին, Մարտին Դեմիչելիսը, Ռոկե Սանտա Կրուզը, Գեորգիոս Սամարասը և Ժերոմ Բոատենգը։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնն է։ Այս մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։