Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերի միջոցով բացահայտել է հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Հարձակվողն առաջին տեղի համար ընտրել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Լոս Բլանկոսի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ջուդ Բելինգհեմը:
Հարկ է նշել, որ այս անվանակարգում հաղթող է ճանաչվել հենց անգլիացին։ Հոկտեմբերի 30-ին Փարիզում կայացել է մրցաշրջանի ավարտի մրցանակաբաշխությունը։