Գլեյսոն Բրեմերը շուտով երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի «բյանկոներիների» հետ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շկիրան։

Նշենք, որ անցյալ ամսվա կեսերին Շկիրան հայտնել էր, որ առաջիկա պայմանագրով պաշտպանը կմնա ակումբում մինչև 2028 թվականի ամառ։

Բրեմերը «Յուվենտուսում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թուրինյան ակումբում մասնակցել է 10 պաշտոնական հանդիպման՝։ Transfermarkt-ը նրան գնահատում է 40 միլիոն եվրո։