Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Պակո Բույոն, ով նախորդ դարի 90-ականներին պաշտպանել է «արքայական» ակումբի դարպասը, վստահ է, որ Կիլիան Մբապպեն կտեղափոխվի մադրիդյան ակումբ։ Ավելին, նա վստահ է, որ ֆրանսիացին խաղալու է տասը համարի մարզաշապիկով։
«Հաջորդ տարի Մբապպեն անպայման կլինի «Ռեալում»: Նրա համար արդեն պատրաստ է 10 համարի մարզաշապիկը»,- Բույոյի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ Մբապպեն վեց տարի է, ինչ խաղում է ՊՍԺ-ում, մինչ այդ նա խաղում էր «Մոնակոյում», ակումբը հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը և 2017 թվականին դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։