Էրիկ տեն Հագ․ «Չեմ մտածում նոր տրանսֆերների մասին»

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար Էրիկ տեն Հագը խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստների հնարավոր ձեռքբերման մասին։

«Մեր թիմը լավ կազմ ունի։ Ես վստահում եմ այս ֆուտբոլիստներին։ Նրանք ունակ են շատ ավելի լավ խաղալու։ Դա ինձնից է կախված: Ես պատասխանատվություն եմ ստանձնում և կանեմ հնարավոր ամեն ինչ թիմի խաղը բարելավելու համար։ Չեմ մտածում նոր տրանսֆերների մասին»,- հաղորդում է հոլանդացի մասնագետ Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության տասը տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 18 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Կոպենհագենի» հետ: