Դիեգո Սիմեոնե․ «Իմ ֆուտբոլիստները լավ հանդիպում անցկացրին»

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավար Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության «Լաս Պալմասի» դեմ խաղից հետո կիսվել է իր հույզերով։ «Հնդկահավերը» պարտվել են 1։2 հաշվով։

«Իմ ֆուտբոլիստները լավ հանդիպում անցկացրին։ Առաջին խաղակեսում մենք շատ հնարավորություններ չունեինք, սակայն ընդմիջումից հետո այս առումով իրավիճակը բարելավվեց։

Մրցակիցը մեզ հավասարակշռությունից հանեց՝ խփելով երկու գնդակ։ «Լաս Պալմասը» արդեն լավ հանդիպումներ է անցկացրել այս մրցաշրջանում, այնպես որ մենք գիտեինք, որ նման բան կարող է լինել»,- արգենտինացի մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Լա Լիգայի 11 տուրերի արդյունքներով մադրիդյան ակումբը 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։