Անգելոս Պոստեկոգլու․ «Անհնար է թիմում ունենալ համաշխարհային կարգի 24 ֆուտբոլիստ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է ակումբների՝ ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա գումար ծախսելու մասին։

«Ես երբեք չեմ մտածել, որ դա միայն փող ծախսել է: Անհնար է թիմում ունենալ համաշխարհային կարգի 24 ֆուտբոլիստ։ Այն երբեք չի աշխատում: Սա ապացուցված է։

Ապացուցված է, որ պարզապես անսահման գումարներ ծախսելը լավագույն ֆուտբոլիստներին գնելու համար լուծում չէ։ Գաղտնիքը թիմում ճիշտ քիմիա ստեղծելն է։ Նկատի ունեմ հավասարակշռված թիմ: Որոշ ֆուտբոլիստներ կարող են չմասնակցել յուրաքանչյուր խաղի, բայց երբ նրանք խաղադաշտ դուրս գան, նրանք կազդեն հանդիպման վրա», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում BBC-ն: