Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ, կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբո։ Այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սեւիլիայի «Բետիսը»: Գործարքը կարող է ավարտվել այս մրցաշրջանի վերջում, երբ Լունինը դառնա ազատ գործակալ։

Լունինը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։