«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1-2) արձագանքել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հուզական ելույթին։
«Մենք հանդես ենք գալիս գերազանցության օգտին։ Նրա խոսքերը հակասական չենք համարում։ Մենք համաձայն ենք նրա կարծիքի հետ։ Կլասիկոն պարտվեցինք սեփական սխալների պատճառով։ Հանդերձարանում վեճեր չեն եղել։ Նա արտահայտեց այն զայրույթը, որը մենք բոլորս ներսում ունեինք։ Նրա մշակույթը տարբերվում է մերից:
Եթե նայեք օրերս «Բավարիայի» կրած պարտությանը, ապա Մյուլերը քննադատաբար էր վերաբերվում։ Դա ոչ մի հակասություն չառաջացրեց հանդերձարանում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։