Թոմաս Տուխել․ «Մենք գնում ենք Դորտմունդ՝ հաղթելու»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բունդեսլիգայի առաջիկա հանդիպումը, որում մյունխենյան ակումբը կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Մենք պետք է խաղանք մեր հնարավորությունների սահմաններում՝ ցույց տալով մեր լավագույն մակարդակը առաջինից մինչև վերջին րոպեն։

Մենք գնում ենք Դորտմունդ՝ հաղթելու։ Հավատում եմ, որ մենք բավականաչափ որակ, ձև և ուժ ունենք, որպեսզի հաղթենք խաղում»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ը։