Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կդիմի ոստիկանություն

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) խորհուրդ է տվել ակումբներին արգելել խաղացողներին օգտագործել «գետից ծով» արտահայտությունը, հայտնում է BBC-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Լեսթերի» ֆուտբոլիստ Համզա Չուդհուրին օգտագործել է այս արտահայտությունը սոցցանցերում, ինչը հետագայում ներողություն խնդրելու անհրաժեշտության պատճառ է դարձել:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ «ցավոք, իրեն սխալ են մեկնաբանել», և իր իրական նպատակը եղել է կարեկցանք ցուցաբերել անմեղ մարդկանց նկատմամբ։

Փաստն այն է, որ այս արտահայտությունն ընկալվում է որպես պաղեստինյան պետության ստեղծման և Իսրայելի ոչնչացման կոչ։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կդիմի ոստիկանություն, եթե նմանատիպ միջադեպ կրկնվի։