Sky Sports. Մանուել Նոյերը չի պատրաստվում ավարտել կարիերան

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը չի պատրաստվում ավարտել կարիերան, այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա դարպասապահը նախատեսում է խաղալ ևս երկու-երեք տարի։ Հիշեցնենք, որ Նոյերը վերջերս է վերադարձել խաղադաշտ՝ ոտքը կոտրելուց հետո։

Նոյերը «Բավարիայի» դարպասը պաշտպանում է 2011 թվականի ամառվանից։ Դարպասապահի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։