Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, հայտնել է, որ այս երկիրն աշխարհի 2034 թվականի առաջնության անցկացման միակ հավակնորդն է։
«Սա հիանալի հնարավորություն է Սաուդյան Արաբիայի համար։ Առաջիկա տասը տարիների ընթացքում երկիրը կկարողանա ֆանտաստիկ Աշխարհի առաջնություն պատրաստել։ Նրանք դրա համար ունեն բոլոր ռեսուրսները»,- Մանչինիի խոսքերը փոխանցում է ITASportPress-ը։
Հիշեցնենք, որ Ռոբերտոն Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր անցած ամառ։ Մասնագետը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2026թ. Ռոբերտոյի աշխատավարձը կազմում է 20 մլն եվրո։