«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարող էր Սաուդյան Արաբիա տեղափոխվել անցյալ ամառ, սակայն մերժել է կարիերան շարունակելու այս տարբերակը։ 35-ամյա հարձակվողը շարունակում է մնալ սաուդյան ակումբների ուշադրության կենտրոնում, որոնց հետ MLS-ի ներկայացուցիչները պատրաստ են մրցել։
Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։