«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է հեռանալ թիմից՝ տեղափոխվելու Իսպանիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է DeadlineDayLive-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հետաքրքրված է նոր աջ եզրային հարձակվողի ծառայություններով։ Լոնդոնյան թիմի ղեկավարությունը իրենց հերթին չեն ցանկանում բաժանվել թիմի առաջատար խաղացողներից մեկից։
Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայի երեք հանդիպման է մասնակցել։ Նա այժմ ապաքինվում է վնասվածքից։