«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն ամենայն հավանականությամբ կվերադառնա «Ժիրոնա», հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ժիրոնան» կարող է փորձել վերադարձնել ֆուտբոլիստին հաջորդ ամառ։
Նշվում է, դա տեղի ունենա, եթե «Բարսելոնան» գնի մեկ այլ խաղացողի, որը կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնայի» վրա արժեցել է 3,4 միլիոն եվրո։