«Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուն առաջիկա չորս ամիսներին չի կարողանա օգնել իր թիմին։
Ինչպես հայտնում է «Ռոսոներիների» մամուլի ծառայությունը՝ պաշտպանն այդքան երկար ժամանակ բացակայել է ուղիղ ազդրային մկանի ջլի պատռվածքի պատճառով։ Վնասվածքից հետո ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ Ա Սերիայի վերջին խաղում։