«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հակիրճ խոսել է Տիագո Ալկանտարայի վիճակի մասին և առաջարկել, թե երբ նա կկարողանա վերադառնալ ֆուտբոլային դաշտ։
«Մենք չենք ցանկանում որևէ ճնշում գործադրել նրա վրա։ Մենք պարզապես հավատում ենք, որ նա կարող է վերադառնալ մինչև 2024 թվականը։ Տիագոն բացառիկ խաղացող է և անհամբեր սպասում է իր վերադարձին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում հայտնի իսպանացի կիսապաշտպանը դեռ հանդես չի եկել մերսիսայդցիների կազմում։