«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է իր հաջողությունը։
«Այս բոլոր գավաթները մեկ մրցաշրջանում նվաճելը անհավանական զգացողություն է: Չեմ կարծում, որ դա շատերին է հաջողվել։ Թվում է, թե հանգամանքներն իմ օգտին են աշխատել, բայց ես բախտ չեմ ունեցել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու, դա նաև քրտնաջան աշխատանքի և զոհաբերությունների մասին է»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջում հարձակվողն օգնեց իր երկրի հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում, իսկ ավելի ուշ «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճեց Չեմպիոնների Լիգան, Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը։