«Բավարիան» պատրաստվում է կարճաժամկետ պայմանագիր կնքել ակումբի նախկին խաղացող Ժերոմ Բոատենգի հետ։ Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբն այս որոշմանը եկել է Մատեյս դե Լիխտի վնասվածքի պատճառով։
Դե Լիգտը վնասվածք էր ստացել նոյեմբերի 1-ին Գերմանիայի գավաթի խաղում։ Վնասվածքի պատճառով նա բաց կթողնի նվազագույնը 4 շաբաթ։
Բոատենգը գերմանական ակումբում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։ Ընդհանուր առմամբ, նա «Բավարիայի» կազմում անցկացրել է 363 հանդիպում, դարձել 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։