Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալավեսը» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց իր մրցակցին

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, կայացան Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության առաջին փուլի եզրափակիչ հանդիպումները։

«Ալավեսը» հաղթեց «Դեպորտիվո Մուրսիային»՝ խփելով 10 անպատասխան գնդակ, «Բուրգոսը» հաղթեց «Էրկուլեսին» 2-1 հաշվով, իսկ «Վիլյանովենսեն»՝ «Իբիցային» 2-1 հաշվով։

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 2-րդ փուլի վիճակահանությունը կկայանա ավելի ուշ։