«Ոսկե գնդակի» վերջին արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց ֆուտբոլում գլխավոր անհատական մրցանակները տրվեցին այն մարզիկներին, ովքեր այս կամ այն կերպ կապված են «Բարսելոնայի» հետ՝ Մեսսիին և Բոնմատիին։
Աղջիկը SPORT-ի լրագրողներին պատմել է «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ իր և Մեսսիի միջև տեղի ունեցած զրույցի մասին։
««Ոսկե գնդակը» նվաճելը Մեսսիի հետ յուրահատուկ բան է ինձ համար։ Ես նրան ասացի. «Շնորհավորում եմ քո առաջին «Ոսկե գնդակի» կապակցությամբ: Նա ծիծաղեց։ Ես ու նա շատ մտերիմ ենք։ Մեզ հաջողվեց զրուցել մինչ արարողության սկսվելը»։
Ինչպես հայտնում է COPE-ը՝ Ժոան Լապորտան ցանկացել է խմբակային լուսանկարվել Մեսսիի ու Այտանայի հետ, սակայն արգենտինացին կտրականապես հրաժարվել է։ Ըստ երևույթին, Մեսսիի հարաբերությունները «Բարսայի» ղեկավարության հետ վատացել են։