«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դենի Մերֆին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատ խաղն այս մրցաշրջանում։
«Ինձ դուր է գալիս, որ նրանք այնքան վատ են զգում իրենց: Եթե Պրեմիեր Լիգայի որևէ ակումբ ձախողվի, թող դա լինի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես չեմ պատրաստվում կեղծավոր լինել, ինձ դա դուր է գալիս», – ասել է Դենին Talksport-ին։
Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 տուրից հետո զբաղեցնում է միայն ութերորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Օրերս Էրիկ տեն Հագի թիմը դուրս մնաց անգլիական լիգայի գավաթից՝ սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվելով «Նյուքասլին»։