Բոյան Կրկիչ. «Անսու Ֆատին լավագույն որոշումը կայացրեց իր և իր ապագայի համար»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը ողջունում է ակումբի սան Անսու Ֆատիի՝ անգլիական «Բրայթոն» տեղափոխվելու որոշումը։

«Կարծում եմ՝ նա լավագույն որոշումը կայացրեց իր և իր ապագայի համար»։ «Բրայթոնը» գեղեցիկ ֆուտբոլ է խաղում՝ լավագույններից մեկը Եվրոպայում։

Սա ինձ հանգիստ է տալիս, երբ մտածում եմ Ֆատիի ապագայի մասին։ Նա աշխատում է մի մարզչի հետ, ով կօգնի իրեն հասնել լավագույնին,- Կրկիչի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը։