ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 24-ամյա մարոկկացու ծառայություններով։
Նշենք, որ Հակիմին «Ռեալում» հանդես է եկել 2017-ից 2020 թվականներին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։