«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Էրիկ տեն Հագին այլընտրանքային տարբերակներ, հաղորդում է The Times-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբը որպես փոխարինող դիտարկում է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին և Զինեդին Զիդանին։
Նշենք, որ 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը՝ առաջատարից ետ մնալով արդեն 11 միավորով։