Դուշան Վլահովիչի ապագայից նոր տեղեկություն կա

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան թիմը մտադիր է իր ֆուտբոլիստին պահել կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև այս շաբաթվա վերջ կողմերը կհանդիպեն և կքննարկեն պայմանագրի մանրամասները։ Նշվում է, որ Վլահովիչի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Վլահովիչը 8 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։