Հռոմի պապը հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը

Հարցին, թե ում է համարում բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է։

«Ո՞ւմ ավելի լավ կընտրեմ՝ Մեսսիի՞ն, թե՞ Մարադոնային: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ես կընտրեմ երրորդը՝ դա Պելեն է։

Մարադոնան հիանալի մարդ էր, բայց ձախողվեց: Խեղճ տղան հայտնվեց իրեն շոյող ու չօգնողների շրջապատում։ Նա եկավ ինձ մոտ իմ հովվապետության առաջին տարում, և այդ ժամանակ խեղճը հանդիպեց իր վախճանին։

Մեսսին շատ կոռեկտ է, ջենթլմեն, բայց ամենամեծը Պելեն է։ Ես նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, նա շատ մարդասեր էր թվում»,- Պապի խոսքերն է մեջբերում AS-ը։