Ռոդրին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է փոխել ակումբային գրանցումը։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել 27-ամյա իսպանացի կիսապաշտպանի հետ։

Փարիզյան գրանդի սեփականատերերը մտադիր են «Սիթիի» հետ քննարկել հնարավոր գործարքը։ Ռոդրիի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։