Միկել Արտետա․ «Նա ինձ համար հոր պես էր»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Չելսին» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյի հետ հարաբերությունների մասին։

Իսպանացին ու արգենտինացին խաչվեցին ՊՍԺ-ում 2000-ականների սկզբին:

«Մաուրիսիո Պոչետինոն իմ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին ավագն էր: Նա ինձ համար հոր պես էր, երբ ես եկա ՊՍԺ:

Մենք պայմանագիրը կնքեցինք գրեթե նույն օրը և մնացինք նույն հյուրանոցում՝ մարզաբազայից 5-10 րոպե հեռավորության վրա։ Մենք ֆրանսերեն չէինք խոսում, այնտեղ էինք ինքնուրույն և երեք ամիս միասին էինք ժամանակ անցկացնում:

Սա ամուր բարեկամության տեղիք տվեց։ Նա 30–31 տարեկան էր, ես՝ 17–18։ Նա ինձ ուղղակի թևի տակ առավ, նայեց և պաշտպանեց ինձ։ Հիանալի էր, երբ կողքին կա այդպիսի մարդ»,- ասել է Արտետան Football365-ին: