Մեհդի Տարեմին կարող է միանալ իտալական գրանդին

«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ պորտուգալական ակումբը չի նախատեսում երկարաձգել իրանցու հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2024 թվականի ամառ։

«Ինտերը» ցանկանում է առաջ անցնել մրցակիցներից և նախատեսում է հարձակվողին առաջարկել մինչև 2027 թվականը պայմանագիր՝ գնելով նրան ազատ գործակալի կարգավիճակով։