ՊՍԺ-ի հարձակվող Մարկո Ասենսիոն սկսել է մարզվել ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը, ով ՊՍԺ-ի շարքերն էր համալրել ազատ գործակալի կարգավիճակով, վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի «Լիոնի» դեմ խաղում (4-1)։
Հարկ է նշել, որ մինչ վնասվածքը Իսպանիայի հավաքականի խաղացողը երեք հանդիպում է անցկացրել, որոնցում կարողացել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դառնալ։