Marca. Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ հաջորդ ամառ Կիլիան Մբապպեն կմիանա թիմին

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանը վստահ է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տեղափոխությանը մրցաշրջանի ավարտին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հույս ունի փոխել իրավիճակը, սակայն 24-ամյա ֆրանսիացուն պահելը շատ բարդ խնդիր է համարվում։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։