«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է հրաժեշտի հանդիպում անցկացնել «Բարսելոնայի» հետ։
«Կցանկանայի, որ մարդկանց ուրիշ կերպ հրաժեշտ տամ: Երբ ես գնացի, տարօրինակ զգացողություն ունեցա. Լավ չէ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք կիսել և ապրել ենք միասին։ Ես արժանի եմ հրաժեշտ տալու հնարավորությանը: «Բարսելոնան» իմ տունն է, ես սիրում եմ այս ակումբը։ Եթե հրաժեշտի խաղը կայանա, ես հաճույքով կմասնակցեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2004-ից 2021 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։
Հոկտեմբերի 31-ին 36-ամյա արգենտինացին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։