Լիոնել Մեսսին նշել է իր կարիերայի ամենասիրելի գոլը (VIDEO)

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր կարիերայի ամենասիրելի գոլի մասին։

«Ես միշտ ասել եմ, որ ամենակարևոր գոլերը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, Աշխարհի առաջնության եզրափակիչում խփված գոլերն են։ Միշտ հիշում եմ «Ռեալի» դարպասը խփած գոլը, երբ մենք Չեմպիոնների Լիգայի «Սանտյագո Բեռնաբեուում» հաղթեցինք 2-0 հաշվով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Սիրելի «Բարսայի» երկրպագուներ, եկեք բոլորս հավաքվենք այս տելեգրամյան ալիքում։ Ալիքը շատ ակտիվ է լինելու, լինելու են տարբեր քննարկումներ՝ հարցեր, մրցույթներ և այլն։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ» առաջին խաղը ավարտվել է 2-0 հաշվով։ Պատասխան խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հոկտեմբերի 31-ին 36-ամյա արգենտինացին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: