Ժերոմ Բոատենգը կարող է վերադառնալ «Բավարիա»

«Բավարիան» դիտարկում է պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստին նկատել են մյունխենցիների մարզչական համազգեստով։ Սպասվում է, որ նա կարող է ժամանակավոր փոխարինող դառնալ հոլանդացի պաշտպան Մատիս դե Լիխտին, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։

Բոատենգը «Բավարիայում» հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին և մասնակցել 363 խաղի, որոնցում դարձել է 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։