«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» աղետալի խաղի մասին։
«Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Արդեն մեկուկես տարի է անցել։ Մենք հիմա պետք է որոշենք և հասկանանք, թե ինչպես պետք է խաղա թիմը: Բայց մենք դեռ չգիտենք, թե որն է նրանց ոճը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ են անում գնդակի հետ» – Կարագերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Վերջին խաղում Էրիկ տեն Հագի թիմը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խոշոր հաշվով պարտություն կրեց «Նյուքասլից»՝ 0։3 հաշվով։