Էդուարդո Կամավինգան կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2029 թվականի ամառ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մոտ ժամանակներս մադրիդյան թիմը պաշտոնապես կհայտարարի պայմանագրի երկարաձգման մասին։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։