Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն դատարան է ժամանել՝ ցուցմունք տալու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի գործով, հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ դե լա Ֆուենտեն դատարան է ժամանել որպես վկա։ Դատավարության ընթացքում 62-ամյա մասնագետն ասել է, որ տեղյակ չի եղել, որ Ռուբիալեսն ու իր շրջապատի մարդիկ ճնշում են գործադրել Հերմոսոյի վրա, որպեսզի նա համբույրի հետ կապված իրավիճակին սկանդալային չհամարի։
Բացի այդ, դե լա Ֆուենտեն ասել է, որ տեղյակ չէ, որ հոգեբանական ճնշում է գործադրվել նաև Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավար Պատրիսիա Պերեսի վրա, ով միջադեպից հետո ստիպված է եղել հայտարարություն հրապարակել Հերմոսոյի անունից, արդարացնելով Ռուբիալեսի պահվածքը։