«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Կազեմիրոն փոխարինվել «Նյուքասլի» հետ խաղում։
«Հենց ընդմիջումից առաջ նա վնասվածք ստացավ, ուստի մենք փոխարինեցինք նրան։ Պետք է սպասենք մեկ օր, որպեսզի վերջնական եզրակացություն անենք նրա վիճակի մասին, բայց կարծում եմ, որ մենք նրան չենք տեսնի շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ խաղում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Նյուքասլը» 3-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում «Նյուքասլը» կմրցի «Չելսիի» հետ։