Ալվարո Մորատան կարող է կարիերան շարունակել MLS-ում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է կարիերան շարունակել MLS-ում։

Ինչպես հայտնում է fichajes.net-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսին»: Այնուամենայնիվ, նշվում է, որ ամերիկյան ակումբը դեռևս պաշտոնական առաջարկներ չի արել հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։