Սուպերհամակարգիչը հայտնել է, թե որ ակումբը կհաղթի Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանում

Opta սուպերհամակարգիչը նշել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարի ֆավորիտին։

Աղբյուրի համաձայն՝ չեմպիոնական տիտղոսի գլխավոր ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է, նրա շանսերը գնահատվում են 80,1 տոկոս։ Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում է Մադրիդի «Ատլետիկոն» (13,5%), իսկ «Բարսելոնան» (6%) միայն երրորդն է։

11 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 28 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնան»։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»։