«Յուվենտուսը» նոր տնտեսական քաղաքականություն է որդեգրում, հայտնում է La Gazzeta dello Sport-ը։
Դա կազդի ոչ միայն ֆուտբոլիստների, այլեւ ամենաբարձր պաշտոնների վրա։ Ներկայացված զեկույցների հիման վրա որոշվել է կրճատել «Յուվենտուսի» նախագահ Ջանլուկա Ֆերերոյի և գլխավոր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոյի աշխատավարձերը։ Եվ նաև գործադիր տնօրենի բոնուսների կրճատման մասին, որոնք տոկոսային առումով ավելի շատ են ազդում, քան ֆիքսված մասի վրա։
Ներկա պահին ղեկավարության աշխատավարձը կազմում է՝ նախագահ՝ 800,000 եվրո, գլխավոր տնօրեն՝ 400,000 եվրո: