«Ֆեյենորդի» մեքսիկացի հարձակվողը իսպանական գրանդի դիտակետում է

«Բարսելոնան» հետևում է «Ֆեյենորդի» մեքսիկացի հարձակվող Սանտյագո Խիմենեսին, ESPN-ին հայտնել է աղբյուրը: Միևնույն ժամանակ, «բլաուգրանաները» հասկանում են, որ նրա համար մրցակցությունը մեծ է լինելու, և հոլանդական ակումբը մեծ գումար է պահանջելու։

Այս մրցաշրջանում 22-ամյա Խիմենեսը Էրեդիվիզիեի 10 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը երկու գոլ է խփել նաև «Լացիոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում (3:1):

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական թիմի ներկայացուցիչները տպավորված են, թե որքան արագ մեքսիկացին հարմարվեց եվրոպական խաղին։ «Բարսելոնան» կշարունակի ուշադիր հետևել Խիմենեսին առաջիկա ամիսներին, սակայն այս ձմռանը տրանսֆերն ավարտելու համար կան մի շարք խոչընդոտներ:

Մասնավորապես, ակումբն արդեն համաձայնեցրել է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը, ինչը նվազեցնում է լրացուցիչ հարձակվողական ֆուտբոլիստների կարիքը։